Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի հարցի քննարկումը վերածվել է ծեծկռտուքի

Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի հարցի քննարկումը վերածվել է ծեծկռտուքի
05.03.2020 | 15:02

Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի հետ կապված հարցի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել: «Associated Press»-ը տեղեկացնում է, որ խորհրդարանական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչը մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Նա պատասխանել է Թուրքիայի նախագահին, որ Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին անվանել էր դավաճան, որովհետև նա կոչ էր արել սկսել բանակցություններ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Ընդդիմադիր հատվածից ևս դավաճանության մեղադրանքներ են հնչել՝ ուղղված Էրդողանին: Ընդդիմադիր և իշխող խմբակցությունների փոխադարձ մեղադրանքներից հետո ծեծկռտուք է սկսվել:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ