Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսով միակ վարակվածի ինքնազգացողությունը բավարար է

Հայաստանում կորոնավիրուսով միակ վարակվածի ինքնազգացողությունը բավարար է
05.03.2020 | 23:23

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրական կտրվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն այսօր ունեն նվազման միտում:

Նվազումն արձանագրվում է բոլոր ցուցանիշներով, մասնավորապես՝ թե ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության, թե շտապ օգնության կանչերում և թե հոսպիտալացումներում: Դեռևս հոսպիտալացված դեպքերի 92,1%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները՝ Երևանի մանկական հիվանդանոցներում: Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` այսօր հանրապետությունում շարունակվում է գրիպի Բ տեսակի, Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակների շրջանառությունը: Շարունակվում են նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումները:


Հաշվի առնելով հիվանդությանը բնորոշ կասկածելի ախտանշանները և պացիենտների ուղևորությունները՝ իրականացվել է 162 նմուշի լաբորատոր հետազոտություն: Միայն 1-ի արդյունքն է դրական: Բժիշկների գնահատմամբ` հիվանդի ինքնազգացողությունը բավարար է:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ