ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին, հայտնում են ՍԴ լրատվական ծառայությունից։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, օրենսդրական գործընթացներին, օրենսդրության ոլորտում առկա խնդիրներին։ Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Հրայր Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել ՍԴ գործունեության, վերջին ժամանակաշրջանում ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին և այլն: Անդրադարձ է կատարվել Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների գործընթացին, այդ հարաբերություններում ՍԴ մասնակցության սահմանադրական կարգավորումներին, ՍԴ բնականոն գործունեության ապահովման խնդիրներին: