Եկեք դուրս գանք երկակի ստանդարտներից, Աժ-ում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ դիմելով ԼՀԿ-ին: «Ով ԼՀԿ-ից ելույթ ունեցավ, ասեց՝ «բռնությունն ու ատելության խոսքը մերժելի են»: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը մեզնից դրա հետ համաձայն չլինի, բայց մարդու բնավորության մեջ իմ ատելի բանը երկակի ստանդարտներն են: Ձեր ամբողջ խմբակցությունն ատելության, բռնության դեմ պայքարի մասին է խոսում ու հսկայական խմբակցության ղեկավար, կուսակցության նախագահը պարոն Պապոյանին ասում է՝ «զգույշ խոսի, քթիցդ արյուն չգա»: Հիմա ես ինչպե՞ս մեկնաբանեմ դա: Ես սա կարող եմ ընդունել որպես սպառնալիք իմ գործընկերոջ նկատմամբ: Հիմա կարելի՞ է սա անել, թե՞ ոչ: Խնդրում եմ՝ եկեք դուրս գանք երկակի ստանդարտներից», - ասաց նա: