ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Իդլիբի հարցով բանակցությունները շատ կարևոր են տարածաշրջանի համար:
«Մենք այս հանդիպումը պետք է անցկացնեինք Թուրքիայում, բայց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ձեր աշխատանքի պատճառով որոշեցինք ընդունել ձեր հրավերը և գալ այստեղ: Իհարկե, այսօր Իդլիբի հարցով մեր հանդիպումը կարևոր նշանակություն ունի, տարածաշրջանում իրավիճակը շատ լարված է: Այսօր ամբողջ աշխարհը հետևում է մեր բանակցություններին: Ես հավատում եմ, որ մեր որոշումները և այն քայլերը, որոնք կձեռնարկվեն այսօր, կթեթևացնեն իրավիճակը Իդլիբում», - ասել է Էրդողանը: