Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ

Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ
05.03.2020 | 23:29

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բելգիա: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են Արմեն Աշոտյանը, Դավիթ Հարությունյանը և Լիլիթ Բեգլարյանը: Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, ապա ևս մեկ անգամ շնորհավորել Դոնալդ Տուսկին` ԵԺԿ նախագահ ընտրվելու առթիվ, մաղթել հաջողություններ:


Զրուցակիցները երկուստեք կարևորել են Բրյուսելում 2017-ին ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Հանդիպման ժամանակ ԵԺԿ նախագահի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀԿ-ի հետ ԵԺԿ շրջանակներում արդյունավետ զարգացող համագործակցությանը և հետագա անելիքներին:
Դոնալդ Տուսկը և Սերժ Սարգսյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ: Սերժ Սարգսյանն ընդգծել է միջազգային գործընկերության կարևորությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման և տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին:


Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության և բացառապես իրավական գործընթացների շրջանակում, մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ