Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի պատճառով ավիաընկերություններն այս տարի կարող են 100 մլրդ դոլարի կորուստներ ունենալ

Կորոնավիրուսի պատճառով ավիաընկերություններն այս տարի կարող են 100 մլրդ դոլարի կորուստներ ունենալ
06.03.2020 | 15:37

Ավիաընկերություններն ամբողջ աշխարհում այս տարի կարող են ավելի քան 100 միլիարդ դոլարի եկամուտ կորցնել տոմսերի պահանջարկի կտրուկ անկման պատճառով, մարդիկ նախընտրում են չճամփորդել՝ նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) երեկ հայտարարել է, որ եկամուտների հնարավոր կորուստները տատանվում են 63-113 միլիարդ դոլարի միջակայքում: Վիրուսի տարածման պատճառով տնտեսական վնասի մտավախությունները ցնցել են նաև համաշխարհային ֆոնդային շուկաները, ԱՄՆ-ի ինդեքսները երեկ ընկել են 3 տոկոսով:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ

class="footer-right"> .