Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վրաստանում կորոնավիրուսի ևս 5 դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի ևս 5 դեպք է հաստատվել
06.03.2020 | 16:07

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ևս 5 դեպք, վարակվածների թիվը հասավ 9-ի։ Երեկ երեկոյան Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեն հայտնել է, որ նոր դեպքերը հայտնաբերվել են այն տղամարդու ընտանիքի անդամների մոտ, ում վարակված լինելը հաստատվել էր առավոտյան։ Նրանք վերադարձել են Իտալիայից։ Թեև 44-ամյա տղամարդը մինչ վարակի հայտնաբերումը ինքնամեկուսացված է եղել տանը, համաճարակաբանները ստուգում են նրա հետ օդանավում և տրանսպորտում շփված շուրջ երկու տասնյակ անձանց։ Վրաստանում կարանտինի մեջ է 162 քաղաքացի, բժիշկների հսկողության տակ է 45 մարդ։

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ