Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱԺ-ն ընդունեց վկային և տուժողին տեսակապով հարցաքննելու օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց վկային և տուժողին տեսակապով հարցաքննելու օրինագիծը
06.03.2020 | 16:11

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար՝ տեսակապով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին: Կողմ քվեարկեց 114 պատգամավոր։


Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար՝ տեսակապով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում: Դրանք այն դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարեց լինելու պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմին:

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ