Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վաշինգտոնում քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ-ի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի համագործակցության ուղիները

Վաշինգտոնում քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ-ի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի համագործակցության ուղիները
06.03.2020 | 16:12

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը մարտի 4-ին Վաշինտոնում հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բրոք Բիրմանի հետ:

Աննա Հակոբյանը պարոն Բիրմանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման նպատակով անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հիմնադրամի գործունեության շրջանակներում համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես քննարկվել են հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանմանը, մարզային մշակութային կենտրոնների հզորացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը միտված ծրագրերը:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ