Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հարավկովկասյան երկաթուղում ձեռնարկվում են կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներ

Հարավկովկասյան երկաթուղում ձեռնարկվում են կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներ
06.03.2020 | 16:14

Այս շաբաթվա սկզբից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ձեռնարկվում են կորոնավիրուսի պրոֆիլակտիկային և հնարավոր տարածման կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ ուղեկցորդներ, տոմսավաճառներ, կայարանների հերթապահներ, միջազգային գնացքների մեքենավարներ, ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով: Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Կայարաններում ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին:

Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ: ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հնարավոր վտանգից իր աշխատողներին և ուղևորներին պաշտպանելու համար: «Երկաթուղին ռազմավարական նշանակության օբյեկտ է, և մենք պարտավոր ենք ապահովել անխափան և անվտանգ աշխատանք՝ սերտորեն համագործակցելով պետական մարմինների, Առողջապահության նախարարության հետ», - ընդգծել է նա:

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ