Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողություններն Իդլիբում և մարտի 15-ից համատեղ հերթապահություն սկսել

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողություններն Իդլիբում և մարտի 15-ից համատեղ հերթապահություն սկսել
06.03.2020 | 16:18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար:


«Մենք միշտ չէ, որ համաձայն ենք մեր թուրք գործընկերների հետ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների իրենց գնահատականի հարցում, սակայն ամեն անգամ դժվարին պահերին, հենվելով երկկողմ հարաբերություններում ձեռք բերված բարձր մակարդակի վրա, մեզ մինչ օրս հաջողվել է շփման եզրեր գտնել ի հայտ եկող վիճահարույց թեմաների շուրջ և հանգել ընդունելի որոշումների: Այդպես տեղի է ունեցել նաև այս անգամ»,- ասել է Պուտինը: «Մեր սերտ շփումը թույլ է տալիս արագ կարգավորել երկկողմ համագործակցության տարատեսակ հարցեր և ընդհանուր մոտեցումներ մշակել հիմնական միջազգային խնդիրների համար»,- հավելել է նա: ՌԴ նախագահը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել, որում շարադրված են այն որոշումները, որոնք ընդունվել են ավելի քան 6 ժամ տևած քննարկումների ժամանակ: Հուշագիրը ներառում է հետևյալ կետերը. բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը՝ սկսած մարտի 6-ի կեսգիշերից, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից 6 կմ երկարությամբ անվտանգության միջանցք ստեղծելը Սիրիայում և մարտի 15-ից համատեղ հերթապահություն իրականացնելը М-4 մայրուղու երկայնքով: Պուտինը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կդառնան Իդլիբում իրավիճակի կարգավորման համար:

Դիտվել է՝ 350

Մեկնաբանություններ