Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառում Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը։
«Միանգամայն բնական կլիներ խաղաղ հարաբերություններ ունենալ հարևան պետությունների հետ։ Եթե Ձեր հարցն այն է, թե «հնարավո՞ր է դիվանագիտական հարաբերությունների վերականգնում», իհարկե, հնարավոր է»,- «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահը։ «Մենք չեն կարող նման արդյունքի հասնել, քանի դեռ Էրդողանն աջակցում է ահաբեկիչներին։ Անհրաժեշտ է ազատվել դրանից, այդ ժամանակ իրավիճակը կվերադառնա նախկինին»,-հավելել է նա՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև թշնամանք չկա, իսկ լարվածությունը կապված է քաղաքական շահերի հետ։ Սիրիան և Թուրքիան դիվանագիտական հարաբերությունները խզել են 2012-ին։