Ֆրանսիան 2020-ի մարտի 5-ին հայտնել է ԵԽ և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Ֆրանսիայի Սենատը վավերացրել էր 2019-ի դեկտեմբերի 18-ին: