Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սիրիայում Իդլիբի դեէսկալացիայի գոտում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը

Սիրիայում Իդլիբի դեէսկալացիայի գոտում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը
06.03.2020 | 16:32

Իդլիբի դեէսկալացիայի գոտում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, որը համաձայնեցվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից, պաշտոնապես ուժի մեջ է մտել մարտի 6-ի 00:01-ին: Համաձայնության մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով երկու երկրների ղեկավարների՝ 6 ժամ տևած բանակցությունների արդյունքները: Լավրովն ընթերցել է երկու պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ասված է 2020 -ի մարտի 6-ի 00:01 րոպեից բոլոր մարտական գործողությունների դադարեցման մասին «Իդլիբի դեէսկալացիայի գոտու գոյություն ունեցող շփման գծում»:


Մոսկվայում կայացած հանդիպմանը Պուտինը եւ Էրդողանը նաև համաձայնեցրել են մի շարք այլ միջոցառումներ: Մասնավորապես, մարտի 15-ից ՌԴ-ն և Թուրքիան կսկսեն համատեղ պարեկումը Սիրիայի M4 մայրուղում, որի երկայնքով կստեղծվի անվտանգության միջանցք: Երկու նախագահները նաև վճռականություն են հայտնել ոչնչացնելու Սիրիայում գործող բոլոր ահաբեկչական խմբավորումները:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ