Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իսրայելը փակել է Բեթղեհեմի ելքն ու մուտքը

Իսրայելը փակել է Բեթղեհեմի ելքն ու մուտքը
06.03.2020 | 16:33

Իսրայելի ՊՆ նախարար Նաֆտալի Բենեթն արգելել է Բեթղեհեմ ելքն ու մուտքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ՝ հայտնել է Իսրայելի հեռուստատեսության 13-րդ ալիքը:

«ՊՆ նախարար Նաֆտալի Բենեթը հինգշաբթի երեկոյան բանակային հրամանատարության եւ եւ պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգողի հետ համաձայնեցմամբ փակում է Բեթղեհեմի սահմանները: Իսրայելացիների եւ պաղեստիցիների ուղեւորությունները քաղաք եւ քաղաքից արգելված են»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Իսրայելում կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը մարտի 5-ի երեկոյան հասել է 17-ի: Նաեւ Իսրայելի իշխանություններն ընդլայնել են այն տարածաշրջանների ցուցակը, որտեղից վերադառնալիս իսրայելացիները պարտավոր են երկշաբաթյա կարանտին անցնել, իսկ օտարերկրացիներին թույլ չի տրվում մտնել Իսրայելի տարածք: Այդ ցուցակում Իտալիային, Իսպանիային, Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային, Գերմանիային, Ճապոնիային եւ Հարավային Կորեային, Թաիլանդին, Սինգապուրին, Չինաստանին եւ չինական Հոնկոնգին ու Մակաոյին, ավելացել են Անդորրան եւ Սան Մարինոն:


Մարտի 5-ին Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը կորոնավիրուսի սպառնալիքի կապակցությամբ մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել պաղեստինյան բոլոր տարածքներում: Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտեյան հայտարարել է, որ արտակարգ դրության 30-օրյա շրջանում պաղեսիտինյան բոլոր տարածքներում փակվում են ուսումնական բոլոր հաստատությունները: Հինգշաբթի ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր Բեթղեհեմի հյուրանոցներից մեկում կորոնավիրուսով վարակման 7 ենթադրյալ դեպքի մասին:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ