Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնվեցին ճանապարհաշինական կազմակերպություններին

Բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնվեցին ճանապարհաշինական կազմակերպություններին
06.03.2020 | 22:11

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման աշխատանքները բարձր որակով իրականացնելու և բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնեց «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ին‚ «Բլեսկ» ՍՊԸ-ին‚ «Կապավոր» ՍՊԸ-ին։


Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը շինարարական կազմակերպությունների ղեկավարներին շնորհակալություն հայտնեց բարեխիղճ աշխատանքի և առողջ համագործակցության համար։ Նշվեց‚ որ ճանապարհաշինության ոլորտում նրանց աշխատանքը կատարվում է ի շահ պետության և ի բարօրություն հանրության‚ և կոչ արվեց նույն եռանդով ու նպատակասլացությամբ շարունակել աշխատանքները։ Ընդգծվեց‚ որ շինարարական կազմակերպությունները սերտորեն համագործակցել են նաև շահառու համայնքների բնակիչների հետ‚ տարբեր հարցերում հնարավորության սահմաններում աջակցել նրանց՝ արժանանալով վերջիններիս հարգանքին։
Կապալառու կազմակերպությունների ղեկավարներն իրենց երախտագիտությունը հայտնեցին գնահատանքի համար՝ ընդգծելով‚ որ հետագայում նույնպես պատրաստ են իրենց ներուժը ներդնել ՀՀ ճանապարհային ցանցի բարեկարգման գործում։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ