Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նախագահը ստորագրեց հանրային փակ տարածքներում և սննդի օբյեկտներում ծխելն արգելող օրենքները

Նախագահը ստորագրեց հանրային փակ տարածքներում և սննդի օբյեկտներում ծխելն արգելող օրենքները
06.03.2020 | 22:16

Նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է hանրային փակ տարածքներում և սննդի օբյեկտներում ծխելն արգելող օրենսդրական փաթեթը, որն Աժ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է փետրվարին: Օրենքների նպատակն է հասնել Հայաստանում ծխախոտի օգտագործման, սպառման նվազմանը, պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով երկրորդային ծխի ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդության ցուցանիշները: «Երբ ստորագրում էի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և հարակից ևս չորս օրենքներ, ես, որպես Հանրապետության նախագահ և որպես քաղաքացի, խորհում էի՝ մի՞թե անպայման պետք է օրենք լինի, հասկանալու այն վնասը, որը ծխելու միջոցով հասցվում է առողջությանը, ընտանիքին, շրջապատին, միջավայրին, - ասել է Արմեն Սարգսյանը: - Մի՞թե օրենքների իրավական չոր ձևակերպումները մեզ վրա ավելի մեծ ազդեցություն ունեն, քան այն հորդորները, որ լսում ենք ծնողից, հարազատից, ընկերոջից, քան ծխելու վնասի մասին պատմությունները, որ կարդում ենք գրեթե ամեն օր»:


«Սոկրատեսն ասում էր. «Եթե մարդն ինքը հետևում է իր առողջությանը, դժվար թե գտնվի բժիշկ, որն ավելի օգտակար լինի նրա առողջության համար, քան նա ինքը»: Կանգ առնելը երբեք ուշ չէ, և դրա համար որևէ պետական մարմնի կարիք չպետք է զգացվի: Չեմ կարծում, թե այնտեղ, որտեղ նախ մեր սթափ մտածելու կարիքը կա, առաջին հերթին օրենսդրական կարգավորում է պետք: Իհարկե, օրենքը գծում է որոշակի սահմաններ, որոնց պետք է ենթարկվել: Սակայն ձեզնից յուրաքանչյուրի որոշումն է՝ մտածե՞լ, թե չմտածել ձեր, ձեր ընտանիքի, մեր ժողովրդի, մեր երկրի առողջության մասին», - ընդգծել է նախագահը։
«Մյուս կողմից՝ թե ծխողները, թե չծխողները մեր քաղաքացիներն են, և օրենսդրական որևէ, թեկուզ հանրօգուտ նպատակով սահմանափակում չպետք է միմյանց հանդեպ որևէ անհանդուրժողականության պատճառ դառնա: Իսկ իշխանությունը պարտականություն ունի համապատասխան քաղաքականությամբ, այդ թվում՝ առողջ ապրելակերպ ունենալու համար հնարավորինս հասանելի պայմաններ ապահովելով, նպաստել իր ծխող քաղաքացու վարքագծում դրական փոփոխությանը», - հայտարարել է Արմեն Սարգսյանը։

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ