Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արծրուն Հովհաննիսյանը թողնում է ՀՀ ՊՆ խոսնակի պաշտոնը

Արծրուն Հովհաննիսյանը թողնում է ՀՀ ՊՆ խոսնակի պաշտոնը
06.03.2020 | 22:16

Արծրուն Հովհաննիսյանն այսօրվանից դադարեցնում է ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը։ Ֆեյսբուքում նա գրել է. «Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։ Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին: Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար: Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը ՀՀ ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ