Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրք-հունական սահմանը հատել ցանկացողների թիվը հասել է 32000

Թուրք-հունական սահմանը հատել ցանկացողների թիվը հասել է 32000
06.03.2020 | 22:17

Թուրք-հունական սահմանը հատել ցանկացող միգրանտների թիվը, որ փորձում են հայտնվել ԵՄ տարածքում, ըստ Աթենքի, 32 հազար է: Անկարան պնդում է՝ այդ թիվը չորս անգամ մեծ է: ԵՄ-ն հայտարարել է՝ Թուրքիան պարտավոր է հավատարիմ մնալ 4 տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածություններին, որի դիմաց երկիրը ստացել է 6 միլիարդ եվրո օգնություն փախստականների համար։


«Թուրքիան իզուր է հույս փայփայում, որ եվրոպական սահմանները բաց են: Մենք պաշտպանում ենք մեր սահմանները, միևնույն ժամանակ մենք պարտավոր ենք հարգել մարդու իրավունքները: Հարկ է ավելացնել, որ մենք չենք ողջունում մեր սահմանների անձեռնմխելիության սկզբունքը խախտելու միջոցով Եվրամիության տարածքում հայտնվելը», - հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզել Բարելը:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ