ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Ֆեյսբուքում գրել է. «Հարգելի՜ քաղաքացիներ...
Որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, երեկ Հանձնաժողովին եմ ուղարկել գրավոր առաջարկություն ապագա Սահմանադրության մեջ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հատուկ կարգավիճակն ամրագրելու վերաբերյալ, ինչի մասին ոչ մի նշում չկար մեզ տրամադրված սկզբնական նյութերում: Լիահույս եմ, որ Հանձնաժողովն ըմբռնումով կմոտենա առաջարկին...
Սպասվում են շատ գրոհներ, բայց ես այդ առաջարկը պնդելու եմ մինչև վերջ...
Ակնկալում եմ ձեր համաձայնությունը...»: