Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրան ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 10-ը, ժամը 13։00-ն։