ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ կորոնավիրուսի տարածումը կարող է որոշակի վնաս հասցնել ԱՄՆ տնտեսությանը, բայց հույս ունի, որ համաճարակը երկար չի տևի: «Դա, անշուշտ, կարող է հետևանքներ ունենալ», - ասել է նա՝ Փենսիլվանիա նահանգում քաղաքացիների հարցին ի պատասխան։ ԱՄՆ նախագահը պատմել է վարակի դեմ ձեռնարկված միջոցների մասին: