Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մոսկվայից վերադառնալիս, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Իդլիբի հարցով Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը մեծ օգուտներ կբերի:
«Այն պաշտպանում է մեր երկրի սահմանները ահաբեկչությունից և Սիրիայի ռեժիմի հարձակումներից, հող է նախապատրաստում Իդլիբի շրջանում իրավիճակի կայունացման ու կարգավորման համար, պաշտպանում է այնտեղ գտնվող մեր զինծառայողներին, խաղաղ բնակիչներին»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը: