Ադրբեջանը թուրքական Ջեյհան նավահանգստից Բելառուս է ուղարկել առաջին 90 000 տոննա նավթը՝ հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:
«Բելնավթքիմ» կոնցեռնի մամուլի քարտուղար Ալեքսանդր Տիշչենկոն փետրվարի վերջին ասել էր, որ SOCAR-ը մարտին Բելառուս նավթ կմատակարարի` նախ երկու նավթային լցանավ ուղարկելով Օդեսայի նավահանգիստ, այնտեղից Օդեսա-Բրոդի նավթամուղով հասցնելով Բելառուս: «Ուղարկել ենք երեկ երեկոյան` 90 հազար տոննա Azeri Light նավթ»,- հայտնել է Ահմեդովը: Ադրբեջանի SOCAR ընկերությունը 2020-ին հնարավոր է մինչև 1 միլիոն տոննա նավթ մատակարարի Բելառուս: