Իրանը կորոնավիրուսով վարակման դեպքերի թվաքանակի ռեկորդային աճ է արձանագրել՝ մարտի 6-ին հայտնել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած 24-ժամում հաստատվել է 1234 դեպք, որ ռեկորդային է: Նոր տվյալների հաշվառմամբ, վարակվածների ընդհանուր թիվը 4747 է»,-հայտնել է նա IRINN հեռուստաալիքի եթերում, հավելելով, որ իշխանություններն ավելացրել են այն կենտրոնների թիվը, որտեղ կարելի է վիրուսի ստուգման թեստ անցնել, ուստի հաջողվել է արագացնել հիվանդության ճանաչումը: Կորոնավիրուսի զոհերի վերաբերյալ տվյալների համաձայն, որոնք հրապարակում են ԶԼՄ-ները, մեկ օրում վիրուսից մահացածների թիվն ավելացել է 17-ով՝ հասնելով 124-ի: