Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները: ֆեյսբուքում գրել է, որ այդ հանդիպմանը Թուրքիայի նախագահը մեծ կորուստ ունեցավ և հրապարակել է հանդիպումից լուսանկարները, որտեղ երևում է Եկատերինա Երկրորդ թագուհու բրոնզե արձանը, որ ռուս-թուրքական պատերազմում (1768-1774) ջախջախել էր Օսմանյան կայսրությանը, իսկ Էրդողանի և Պուտինի միջև գտնվում էր «Բալկանները անցնելով» “Переход через Балканы” (1877-1878թթ.) բրոնզե քանդակը։
«Էրդողանը մեծ կորուստ ունեցավ Ռուսաստանում: Պուտինը ստացավ այն ամենը, ինչ ուզում էր: Դա բավարար չհամարելով, նա Էրդողանի թիմին նստացրել էր Եկատերինա Երկրորդ թագուհու արձանի տակ, ով բազմիցս հաղթել է Օսմանյան Թուրքիայի հետ պատերազմում: Էրդողանի անմիջապես ետնամասում տեղադրված արձանը նկարագրում է Ռուսաստանի հաղթանակը Օսմանյան կայսրությանը: Մեծ ամոթ»,- գրել է պատգամավորը: