Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համաճարակի մասին հայտարարել առաջիկա օրերին:
Նախագահ Էմանուել Մակրոնը, մարտի 6-ին՝ այցելելով Փարիզի հարավարեւելյան մասում գտնվող ծերանոցը, ասել է. «Ներկայում մենք գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի երկրորդ փուլում՝ ձեռնարկելով հիվանդության տարածման զսպմանն ուղղված միջոցներ: Առաջիկա օրերին մենք կանցնենք երրորդ փուլին՝ իրադրության, որը որակվում է որպես համաճարակ, երբ վիրուսը լայնորեն կտարածվի բոլոր տարածաշրջաններում, եվ երբ մեզ անհրաժեշտ կլինի շարունակել պայքարը վիրուսի դեմ՝ պաշտպանելով բնակչության ամենախոցելի մասին»: