Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հրահանգ կա այսօր առավոտվանից դուրս գալ փողոց և ակտիվ քարոզչություն սկսել

Հրահանգ կա այսօր առավոտվանից դուրս գալ փողոց և ակտիվ քարոզչություն սկսել
07.03.2020 | 14:15

«Ժողովուրդը» գրում է․«Իշխանության ներկայացուցիչները հրահանգել են, որ այսօր առավոտվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ՔՊ-ականները պետք է դուրս գան փողոց և ակտիվ քարոզչություն սկսեն` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված։ Երևանի բնակիչ բոլոր պատգամավորներին հանձնարարված է շրջել բակերում` ձեռքին ունենալով «ԱՅՈ» քարոզող պաստառներ և թռուցիկներ։ Հանձնարարված է քարոզչություն անելիս իրականացնել նաև ակտիվ լուսաբանում՝ հրապարակել լուսանկարներ, տեսանյութեր սոցիալական ցանցերում, համացանցում, ցույց տալ, որ հասարակության մեծամասնությունը «ԱՅՈ» է քվեարկելու։ Այսինքն՝ ըստ էության, իշխանությունները այսօրվանից լծված են լինելու ակտիվ քարոզչության: Մարզերում ևս այս օրերին ակտիվ կլինեն ՔՊ-ականները և մարզից ընտրված օրենսդիրները, ամենօրյա ռեժիմով հանդիպումներ կունենան: Իսկ եկող շաբաթ ակտիվ քարոզչություն կանի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մարզերում կշրջի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանրաքվեից 10 օր առաջ իշխանությունները նպատակ ունեն իրենց բոլոր ուժերը կենտրոնացնել հանրաքվեի աշխատանքների վրա, որպեսզի այսքան քննարկումներից հետո ունենան աննախադեպ արդյունք»:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ