Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կարեն Բեքարյան. Այս իշխանությունը կմնա պատմության մեջ

Կարեն Բեքարյան. Այս իշխանությունը կմնա պատմության մեջ
07.03.2020 | 14:30

Երբ բոլորս կսթափվենք, երբ իրերը կկոչենք իրենց անուններով, երբ մեզնից ոչ մեկը չի բարդույթավորվի և ինքն իրեն, ապա նաև բարձրաձայն կխոստովանի, որ ունեցած ակնկալիքներն ու սպասումները (եթե եղել են այդպիսիք) ոչ մի կապ չունեն ներկա իշխանությունների հետ, այդ պահից, և դեռ շատ երկար՝ նրանք կմնան պատմության մեջ՝ ֆեյսբուքում գրել է Կարեն Բեքարյանը։

«Կմնան: Կհիշվեն որպես մարդկանց խումբ, որ կարողացավ հետևողականորեն և յուրահատուկ ջանասիրությամբ իր ճանապարհին արժեզրկել հնարավոր ու անհնար ամեն ինչ, այդ թվում՝ հանրային կարծիքը, հանրային քննարկումը և /կամ/ բանավեճը… Սեփական անգործությունը քողարկելու նպատակով՝ կեղծ ու ուշադրություն շեղող օրակարգ ստեղծելու անհագ ձգտումով կարողացավ դեգրադացման աստիճանն ընկալումներում մինուս անվերջի հասցնել:
Ափսոսում եմ, որ մետրոյի աղջիկն էլ, բոլորս էլ (ինքս էլ՝ առնվազն այս մասին գրելով), տարբեր պարտադրված էժան ու անորակ առիթներով՝ մաս ենք դառնում այդ քայքայիչ ծրագրի: Վստահ եմ, որ այս ամենի համար ամաչելու ենք: Վստահ եմ…


Տա Աստված, որ հասցնենք սթափվել ու գիտակցել, անգամ՝ ամաչել, երբ կորուստները հատած չեն լինի անդառնալիության սահմանները…
Այս իշխանությունը միևնույն է կմնա պատմության մեջ, պատմությունը բացասականն էլ է պահում, ծայրահեղ բացասականն էլ… Մեր դեպքում, այս ամենի օր առաջ պատմություն դառնալը վաղուց անհրաժեշտություն է դարձել», - գրել է Բեքարյանը:

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ