Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրոպայի խորհրդի նստաշրջանը Ստրասբուրգում չեղարկվել է

Եվրոպայի խորհրդի նստաշրջանը Ստրասբուրգում չեղարկվել է
07.03.2020 | 14:32

ԵԽ 38-րդ նստաշրջանը հյուրընկալող երկրում` Ֆրանսիայում և նրա հարևան երկրներում կորոնավիրուսի բռնկման պատճառով խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը չեղարկել է ԵԽ 38-րդ նստաշրջանը, որը պետք է տեղի ունենար մարտի 17-19-ին Ստրասբուրգում: Չեղարկվել են նաև բոլոր նիստերն ու միջոցառումները, որ պետք է տեղի ունենային այս շաբաթ Ստրասբուրգում: Որոշումն ուղղված է Կոնգրեսի 47 ազգային պատվիրակությունների անդամների, հրավիրված անձանց, քարտուղարության և այլ մարդկանց առողջության պահպանմանը, ինչպես նաև կորոնավիրուսի տարածումը կանխելուն և բխում է անդամ-պետությունների առողջապահական մարմինների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրություններից ու Եվրոպայի խորհրդի քաղաքականությունից: ԱՀԿ տվյալներով` աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 95 333 դեպք, որից 80 565-ը` Չինաստանում և 14 768-ը` Չինաստանի սահմաններից դուրս 85 երկրում:


Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված՝ հիվանդությունից Չինաստանում մահացել է 3015 (31 մարդ` մեկ օրում) և ամբողջ աշխարհում` 267 մարդ (53 մարդ` մեկ օրում):

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ