Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մետրոյի երիտասարդ կինը աշխատանքից չի ազատվելու և նրա անվտանգությանը ոչինչ չի սպառնում

Նիկոլ Փաշինյան. Մետրոյի երիտասարդ կինը աշխատանքից չի ազատվելու և նրա անվտանգությանը ոչինչ չի սպառնում
07.03.2020 | 14:33

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում անդրադարձել է Երևանի մետրոյում տեղի ունեցած միջադեպին. «Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետև այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ և Երջանիկ Հայաստանում։ Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եւ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով»:

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ