Ոսկու համաշխարհային գները 7 տարում առավելագույն ցուցանիշ են գրանցել՝ պարտատոմսերի եկամտաբերության անկման և կորոնավիրուսի տարածման մասշտաբի հետ կապված մտավախությունների ֆոնին, գրում է CNBC-ն:
Ոսկու գինը կազմել է 1681,1 դոլար մեկ ունցիայի համար, որ 0,6 տոկոսով բարձր է նախորդ նստաշրջանի փակման մակարդակից: Որոշակի պահի ոսկու գինը բարձրացել է 1,1 տոկոսով՝ մինչև 1690 դոլար մեկ ունցիայի համար՝ 2013-ի հունվարից գրանցելով ամենաբարձր ցուցանիշը: Պլատինի և պալադիումի գները նույնպես բարձրացել են այն պատճառով, որ Anglo American Platinum-ը` պլատինի խոշորագույն համաշխարհային արտադրողը, հայտարարել է պլատինոիդների թողարկման ֆորս-մաժորային իրավիճակի մասին՝ Anglo Converter Plant-ի զտման գործարանի աշխատանքի դադարեցման պատճառով: Պլատինի արժեքը շուկայում կազմում է 905,22 դոլար մեկ ունցիայի համար: