Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Փաշինյանը ծանոթացավ Դենդրոպարկի նորոգված ճանապարհին և կոչ արեց այցելել Ստեփանավան

Փաշինյանը ծանոթացավ Դենդրոպարկի նորոգված ճանապարհին և կոչ արեց այցելել Ստեփանավան
07.03.2020 | 14:35

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ ծանոթացավ Դենդրոպարկ տանող նորոգված ճանապարհին և զբոսաշրջիկներին ու ՀՀ քաղաքացիներին կոչ արեց այցելել Ստեփանավան: ՀՀ վարչապետի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի ուղիղ եթերի ընթացքում Սուրեն Պապիկյանը նշեց, որ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019-ին: «Սա այն ճանապարհն է, որ տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ և եզակի վայրերից է: Այս ճանապարհի վատ լինելու պատճառով զբոսաշրջիկների հոսքը դեպի այս կարևոր վայր, արգելակվում էր: Տարեկան այստեղ այցելում էր 25 հազար մարդ, հիմա հաշվարկներ կան, որ այդ թիվը կաճի տարեկան 10%-ով: Այս ճանապարհը կառուցելով տնտեսական շղթայական էֆեկտ կլինի»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ անցած տարի Հայաստանում ներքին տուրիզմի 43% աճ է գրանցվել: «Սա նշանակում է, որ մենք մեր ազգային անվտանգության մակարդակն ենք բարձրացրել, որովհետև ամեն քաղաքացի, որքան ավելի մանրամասն է ճանաչում սեփական հայրենիքը, այնքան նրա ընկալումը փոխվում է այդ հայրենիքի նկատմամբ»,- նշեց վարչապետը:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ