Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վարչապետը քարոզարշավ անցկացրեց Ստեփանավանում

Վարչապետը քարոզարշավ անցկացրեց Ստեփանավանում
07.03.2020 | 21:32

Ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների համապետական հանրաքվեի քարոզարշավի 20-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավով Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքում էր:


Նրան ուղեկցում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Ճանապարհին Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի ևս 6 անդամների պաշտոնավարման դադարեցմանը կողմ քաղաքացիներին կոչ արեց իրենց միջավայրում զբաղվել «Այո»-ի քարոզարշավով: «Իմաստը հետևյալն է, որ աշխատանքի վայրում «Այո»-ի կողմնակիցը գտնի մեկ ուրիշ «Այո»-ի կողմնակից, երկուսով գտնեն երրորդին, երեքով չորրորդին, չորրորդով հինգերորդին և այսպես շարունակ, և ցանցային քարոզչություն իրականացնեն այն փոքր ժամանակահատվածներում, որը կառաջանա աշխատանքի և այլ գործերի ընթացքում», - նշեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը անհատապես դիմեց իր ուղիղ հեռարձակմանը հետևող քաղաքացիներից մի քանիսին։


«Եվ ուրեմն «Այո»-ի քարոզարշավը, «Այո»-ի քաղաքական պրոցեսը ունի մեկ առաջնորդ և այդ մեկ առաջնորդը դու ես, օրինակ, հիմա կարդամ՝ Վահագն Գասպարյան, մեկ առաջնորդը դու ես, Թագուհի Պողոսյան, մեկ առաջնորդը դու ես», - հայտարարեց նա:

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ