Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թրամփը փոխում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին

Թրամփը փոխում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին
07.03.2020 | 21:33

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վստահելու է Ներկայացուցիչների տան հանրապետական կոնգրեսական Մարք Միդոուզին, նա կփոխարինի Միք Մըլվանիին, որ կստանձնի Հյուսիսային Իռլանդիայում ԱՄՆ հատուկ պատվիրակի պարտականությունները:


Միդոուզն անցյալ տարվա դեկտեմբերին հայտնել է, որ մտադիր չէ առաջադրվել 2020-ին Հյուսիսային Կարոլինայում Կոնգրեսի ընտրություններում: Իր որոշման մասին Թրամփը Թվիթերով է տեղեկացրել: «Ուրախ եմ հայտնել, որ կոնգրեսմեն Մարկ Միդոուզը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: Երկար ժամանակ աշխատել եմ Մարկի հետ, մենք հրաշալի հարաբերություններ ունենք», - գրել է Թրամփը: Միդոուզը Թրամփի հավատարիմ աջակիցներից է, և իմփիչմենթի դատավարության օրերին վճռականորեն պաշտպանել է նախագահին:


ԱՄՆ նախագահը Թվիթերով նաև շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մըլվանիին, որին առաջիկայում կգործուղի Հյուսիսային Իռլանդիա:

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ