Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կիրիակոս Միցոտակիս. Փախստականների ճգնաժամը Թուրքիայի սարքած սադրանք է

Կիրիակոս Միցոտակիս. Փախստականների ճգնաժամը Թուրքիայի սարքած սադրանք է
07.03.2020 | 21:34

Թուրքիայի տարածքում ապաստանած մեծ թվով փախստականներ փորձում են անցնել Հունաստան, սահմանին լարված վիճակ է, իրավապահներն արցունքաբեր գազ և ծուխ արձակող ռումբեր են կիրառում փախստականներին հետ մղելու համար: Փետրվարի 28-ին Թուրքիան հայտարարել է, թե իր տարածքում գտնվող փախստականներին թույլ կտա տեղափոխվել ԵՄ, քանի որ այլևս չի կարող այդքան փախստական պահել: Եվրոպայում համոզված են, որ Անկարան սոսկ քաղաքական նպատակ է հետապնդում և շանտաժով Եվրոպայից աջակցություն է կորզում Սիրիայի հարցում: Հույն պաշտոնյաների փոխանցմամբ, անցած 24 ժամում ավելի քան 1200 փախստական փորձել է ապօրինի ներխուժել Հունաստան: Ձերբակալվել է 27 մարդ: Թուրքիայի տարածքում Հունաստանի սահմանի մոտ հավաքված փախստականների մեծ մասն Աֆղանստանից և Պակիստանից են: «Հունաստանն ամեն ինչ անում է օրինական միջոցով իր սահմանը պաշտպանելու համար, այս ճգնաժամը թուրքական կողմի սարքած սադրանք է, կապ չունի այդ մարդկանց {փախստականների} իրական խնդիրների հետ, Թուրքիան նրանց պարզապես օգտագործում է», - CNN-ին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միսոտակիսը: Եվրամիությունը փախստականներին հորդորում է չներքաշվել քաղաքական խաղի մեջ և չհավատալ ԵՄ տարածքում այդ եղանակով ապաստանելու հնարավորությանը: ԵՄ-ն խոստանում է լրացուցիչ միջոցներ հատկացնել Անկարային՝ փախստականների կարիքները հոգալու համար:

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ