Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ, Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի դեպք է գրանցվել առնվազն 88 պետություններում՝ հաղորդվել է 17481 դեպքի մասին: Հարավային Կորեայում 7000 մարդ է հիվանդացել, մահացել է 46 մարդ: Իտալիայում հիվանդացել է 4636 մարդ, մահացել է 197 մարդ, Իրանում հիվանդների թիվը հասել է 6 000, մահացել է 145 մարդ, այդ թվում խորհրդարանի նորընտիր պատգամավոր Ֆաթեմեհ Ռահբարը:
Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացել է 335 մարդ: Ամբողջ աշխարհում մարտի 7-ի կեսօրին գրանցվել է կորոնավիրուսի 103737 դեպք, մահացել է 3522 մարդ, ապաքինվել՝ 58456 հիվանդ: