Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՀՀ-ում հակահամաճարակաբանական վիճակի մասին վարչապետի հրապարակած «միջազգային գնահատականը» 2016-ի տվյալների հիման վրա է արվել

ՀՀ-ում հակահամաճարակաբանական վիճակի մասին վարչապետի հրապարակած «միջազգային գնահատականը» 2016-ի տվյալների հիման վրա է արվել
07.03.2020 | 21:36

Կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը ֆեյսբուքում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հերթական անգամ «ծուղակում հայտնվելուն», երբ ֆեյսբուքյան, միջազգային արձագանքի անվան տակ հրապարակել էր հին, կորոնավիրուսի հետ որևէ կապ չունեցող տեղեկություն։

Մարտի 5-ի առավոտյան վարչապետն իր էջում տարածել էր մի հղում, որը ներկայացրել էր որպես միջազգային կառույցների արձագանք՝ Հայաստանում իրականացվող հակահամաճարակաբանական գործողություններին։ «Սա էլ՝ մեր հակահամաճարակային գործողությունների միջազգային գնահատականը»,-գրել էր Նիկոլ Փաշինյանը՝ տարածելով ՀՀ կառավարության գրառումը՝ համաձայն որի preventepidemics.org կայքի համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր։ «Անցնում ենք կայք, գտնում ենք Հայաստանը և այնտեղ մեծ տառերով գրված է. Armenia is better prepared to find, stop and prevent epidemics (Հայաստանն ավելի լավ է պատրաստված գտնելու, կանգնեցնելու և կանխելու համաճարակները): Ավելի լավ, քան ո՞ր երկրները: Ոչինչ, որ Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի՝ համաճարակները կանխելու պատրաստականության գնահատականները նրանք չունեն, իսկ Հայաստանին 90 միավոր են շնորհել, հարևան Վրաստանին՝ 57: Էլ ո՞ր երկրներն են շրջանցել Հայաստանին: Քարտեզի վրա շատ են մոխրագույն բծերը, սակայն, օրինակ՝ Եմենը 91 միավոր ունի, Կանադան՝ 93 (ԱՄՆ-ն, Ֆինլանդիան և Շվեյցարիան հետ են մնում՝ 87, 86 և 89 միավորներով), Ավստրալիան, Ճապոնիան և Հարավային Կորեան՝ 92-ական: Հասկանում ե՞ք, թե ինչ ձեռքբերում է Հայաստանի համար»,-գրել է Արթուր Մարտիոսյանը։ Նա արձանագրել է, որ տվյալները վերցված են ԱՀԿ-ի Հայաստանում 2016-ի առաքելության հաշվետվությունից, որը հրապարակվել է 2017-ին: «Եվ ի՞նչ առնչություն այդ տվյալներին կարող է ունենալ Հայաստանի հետհեղափոխական կառավարությունը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ոչ մի: Սակայն վարչապետը հավատացել է նրանց, ովքեր իրեն հրամցրել են այդ գեղեցիկ պատկերը: Իսկ որքա՞ն մարդ է հավատացել իրեն: Կարծում եմ՝ շատ: Եվ այդ ամենը TDT-ի պատճառով: Մարդ ուզում է հավատալ ավելի լավին, ձմեռը կավարտվի, իսկ նրա հետ նաև կորոնավիրուսը…»,-գրել է նա։


Կոնֆլիկտաբանը բացատրել է, որ TDT-ն (Truth-Default-Theory)՝ Թիմ Լևինի հաղորդակցական տեսությունն է՝ փորձարարական հոգեբանության ոլորտից: Ըստ այդմ՝ մեզանից մեծ մասի մոտ նախահակվածություն կա կասկածի տակ չդնելու տեղեկության ճշմարտացիությունը, հատկապես եթե մենք ցանկանում ենք հավատալ դրան: «Ահա և Հայաստանի վարչապետը, որերորդ անգամն է արդեն՝ հայտնվում է նման ծուղակներում»,-գրել է նա:

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ