Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի դիմաց բողոքի ակցիա է անում։ Նրա բողոքի պատճառը որդուն դաժան ծեծի ենթարկողներից մեկը դատարանի որոշմամբ ազատ արձակվելն է։
Արա Մխիթարյանի հայրը երեկ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին՝ նշելով, որ եթե մինչև վաղը ժամը 11-ը Վայոց Ձորի մարզպետը և մյուս մեղավորները չկալանավորվեն, կոմայի մեջ գտնվող իր տղային կտանի Կառավարության մոտ։