Քրիստոսի ծննդավայրը՝ Հին Բեթղեհեմը, փակ է կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով: Քաղաքի մուտքն ու ելքը փակ են: Զբոսաշրջիկներով ավտոբուսները ետ են դառնում անցակետից:
Մարտի 5-ին՝ հինգշաբթի երեկոյան, Իսրայելի ՊՆ նախարար Նավթալի Բենեթը փակել է մուտքերը և ելքերը Բեթղեհեմից, հաջորդ օրը Պաղեստինի իշխանությունները նույն որոշումն են կայացրել: Խանութներն ու սրճարանները, տեղական հաստատությունները չեն գործում, հասարակական տրանսպորտը նույնպես չի գործում: Պաղեստինյան նախագահական պահակախումբը պարեկում է փողոցներում: