Լաթաքիայում սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները 2 անօդաչու են խփել, որոնք թռել էին Իդլիբ նահանգից դեպի Հմեյմիմ ավիաբազա, հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը: Անօդաչու սարքեր Իդլիբում ունի թուրքական բանակը, իսկ Հմեյմիմը Ռուսաստանի ավիաբազան է: Մարտի 5-ին Մոսկվայում ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հրադադարի մասին: