Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ ԵՄ կառույցներ: Նա հանդիպումներ կունենա Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ։