Կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 8-ից ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների համայնքներում կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ՝ տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը: «Որոշումը հորդորում է խուսափել տվյալ շրջաններ մուտք և ելք անելուց, բացառությամբ առողջության և աշխատանքի հետ կապված անհետաձգելի հատուկ դեպքերի: «Անվտանգության գոտիներում» դադարեցվում է բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, թանգարանները, լողավազանները, մարզասրահները, թատրոնները: Հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները», - ասված է հայտարարության մեջ։ Իտալիայում երեկվա դրությամբ Իտալիայում հիվանդացել է 4 636, մահացել է 197 մարդ: