Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման համար:
«Թրամփը չարամտորեն խստացնում է ԱՄՆ անօրինական պատժամիջոցները, որպեսզի սպառեն Իրանի միջոցները, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասել է նա: Զարիֆը հավելել է, որ հիվանդության հետևանքով «Իրանի քաղաքացիներ են մահանում»: Նրա խոսքով՝ «աշխարհը չպետք է այլևս լռի, քանի որ ԱՄՆ տնտեական ահաբեկչությանը փոխարինում է բժշկական ահաբեկչությունը»: