Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տաշքենդը քննարկում է ԵԱՏՄ դիտորդ դառնալու հարցը

Տաշքենդը քննարկում է ԵԱՏՄ դիտորդ դառնալու հարցը
08.03.2020 | 21:30

Ուզբեկստանը հայտնել է, թե ԵԱՏՄ-ին միանալու որոշում կայացնելուց առաջ ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ: Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևը 2016 թվականին է ստանձնել երկրի ղեկավարումը, նրա իշխանության օրոք ռուս-ուզբեկական հարաբերությունները բարելավվել են: Նախորդ նախագահը՝ 2016-ին վախճանված Իսլամ Քարիմովը, սառը վերաբերմունք է ցուցաբերել ԵԱՏՄ գաղափարի նկատմամբ: 34 միլիոն բնակիչ ունեցող Ուզբեկստանը կարող է ԵԱՏՄ-ում դառնալ երկրորդ ամենամեծ սպառողը Ռուսաստանից հետո: Միրզիոևն ասել է, թե «կառավարությունն ուսումնասիրում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ուղիները»:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ