Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վրաստանի իշխանությունն ու ընդդիմութնունը համաձայնության են եկել 2020-ի խորհրդարանական ընտրությունների նոր մոդելի շուրջ

Վրաստանի իշխանությունն ու ընդդիմութնունը համաձայնության են եկել 2020-ի խորհրդարանական ընտրությունների նոր մոդելի շուրջ
08.03.2020 | 21:33

Վրաստանի ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները կիրակի կարողացել են պայմանավորվել 2020-ին խառը համակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեն ասել է, որ ըստ խառը համակարգի՝ 120 պատգամավորը 150-ից կընտրվեն կուսակցական ցուցակներով, իսկ 30-ը՝ մեծամասնական:

«Այսօրվա պայմանավորվածությունն ամուր հիմք է Վրաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Վրաստանը շարունակում է ժողովրդավարության ամրապնդումը: Այդ բանակցությունների հաջող եզրափակման արդյունքում առաջին հերթին շահել է մեր երկիրը, հասարակությունը, և որ ամենակարևորն է, իշխանությունը»,- ասել է Թալաքվաձեն բանակցությունների ավարտին: Ընդդիմությունն ու իշխանությունը կիրակի բանակցություններ են վարել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի նստավայրում՝ դեսպան Քելլի Դեգնանի ներկայությամբ: Հանդիպման ավարտին բոլոր մասնակից կողմերը հուշագիր են ստորագրել, որը պարտավորեցնում է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությանը Սահմանադրության փոփոխություններ նախաձեռնել խորհրդարանում: Պայմանավորվածությամբ ենթադրվում է կուսակցությունների համար 1 տոկոսային անցումային շեմի սահմանում ընտրությունների ժամանակ:


Գործող սահմանադրական կարգի համաձայն՝ 150 պատգամավորից 77-ն ընտրվում են կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ մեծամասնական: Ընտրական անցումային շեմը կազմում է 5 տոկոս: Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում հոկտեմբերին են:

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ