Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իտալիան կորոնավիրուսի պատճառով փակել է Վենետիկն ու Միլանը

Իտալիան կորոնավիրուսի պատճառով փակել է Վենետիկն ու Միլանը
08.03.2020 | 21:34

Իտալիայի իշխանությունները փակել են Լոմբարդիան (մայրաքաղաքը՝ Միլան), եւս 14 գավառներ, այդ թվում եւ Վենետիկը: Այս շրջաններում կորոնավիրուսի տարածման հետ կապված մուտքի եւ ելքի սահմանափակումներ են մտցվել՝ որոշումը ստորագրել է վարչապետ Ջուզեպե Կոնտեն: Շրջաններից դուրս գալ կամ մուտք գործել հնարավոր կլինի միայն բացառության կարգով: Սահմափակվել է թանգարանների աշխատանքը, հետաձգվել են զանգվածային միջոցառումները:


Իտալիայի առողջապահության նախարարի տվյալներով, մարտի 7-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 5 հազար դեպք: Մեծամասնությունը՝ Լոմբարդիայում: Վիրուսից մահացել է 233 մարդ:

Դիտվել է՝ 1689

Մեկնաբանություններ