Լիբանանը հայտարարել է երկրի պատմության մեջ առաջին դեֆոլտի մասին եւ որ ի վիճակի չէ սպասարկել 1,2 միլիարդ դոլարի եվրապարտատոմսերը՝ հայտարարել է վարչապետ Հասան Դիաբը: Վարչապետի, նախագահի, խորհրդարանի նախագահի եւ ԿԲ նախագահի հանդիպման ժամանակ որոշում է կայացվել չփակել պարտքը:
Եվրապարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է 6.375%: Վարչապետի խոսքով ՝ երկրի պարտքը «ավելին է, քան Լիբանանը կարող է իրեն թույլ տալ»: Նա շեշտել է, որ իշխանությունները մտադիր են ուղղորդել արտարժույթի մնացած պահուստները ՝ լիբանանյան ժողովրդի կարիքները բավարարելու համար: