Սիրիայի Ալ-Կուզլիա գյուղի բնակիչները, որը գտնվում է Հասեկ նահանգում, թույլ չեն տվել ամերիկյան զորքերի շարասյունը մտնի գյուղ, հայտնում է Sham FM ռադիոկայանը: «Հասեկի նահանգի Ալ-Կուզլիա գյուղի բնակիչները կանխել են ամերիկյան զինվորական շարասյան մուտքը գյուղ: Շարասյունը բաղկացած է եղել յոթ զրահամեքենաներից: Նրանք քարեր են նետել շարասյան ուղղությամբ և ստիպել են նահանջել», – ասվում է ռադիոկայանի ֆեյսբուքյան էջում: